Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000

SER U MIAYN SER

Тема
Երջանիկ զույգի տխուր ավարտը
Сообщения (1)
21 July 2013 19:43
Վիկայի ծնողները դեմ էին իրենց աղջկա և նրա սիրած էակի՝ Նարեկի շփմանը: Դրա համար Նարեկից ու Վիկայից մեծ ջանքներ պահանջվեցին, և ուրախալին այն էր, որ իրենց տանջանքը արդյունք տվեց: Վիկայի ծնողները, ճիշտ է`դժվարությամբ, բայց արդեն հանդուրժում էին սիրահար սրտերի հարաբերությունները:

Սիրում էին իրար... Թվում էր՝ ոչինչ չի կարող բաժանել նրանց. Բայց, ցավոք, միայն թվում էր...

Նարեկը, սովորականի պես, Վիկային հրավիրել էր սրճարան: Վիկան սպասում էր փեսացուին, որը պետք է շտապեր աղջկա տուն՝ նրան իր հետ վերցնելու համար:Սակայն ճանապարհին դժբախտ պատահարի արդյունքում՝ Նարեկի մահով, դժբախտանում է Վիկան: Մեքենան մի պահ գերազանցում է թույլատրելի արագությունը և ենթարկվում վթարի: Վիկան իր տեղը չի գտնում այդ դեպքից հետո... նա օր ու գիշեր լաց է լինում, սքում սիրելիի մահը, սակայն եղածը եղած է. Հարկավոր է համակերպվել նրա կորստի հետ:

Դեպքից օրեր անց Վիկան ինքնասպանության փորձ է կատարում, սակայն վրա է հասնում մայրը և ետ պահում աղջկան հիմար քայլից: Վիկայի ծնողները շատ են անհանգստանում աղջկա վարքագծից և հոգեբանի մոտ են տանում նրան: Ամիսներ անց Վիկայի ներաշխարհը և, առհասարակ, կյանքը կրկին ընկնում են սովորական հունի մեջ, սակայն այդ դեպքից հետո նա այլևս չի ամուսնանում՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին և իր միակ սիրուն... :brokenheart: :heart: