Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000

SER U MIAYN SER

Тема
Իմ խենթ առավոտը
Сообщения (1)
21 July 2013 19:50
Ի՜նչ երջանիկ էի: Ինչպիսի՜ բավարարվածություն էի ստացել կյանքից
այդ առավոտյան: Իմ խենթ առավոտյան: Արթնացա նրա <<Բարի լույս, հրեշտակս>> հաղորդագրությունից և խինդն ու ծիծաղը միանգամից պատեցին ինձ: Ես պատասխանեցի և գնացի լվացվելու: Հետո, երբ վերադարձա, անկողնուս վրա տեսա մի մեծ փունջ կարմիր վարդեր: Դեմքիս ժպիտ հայտնվեց: Ապա նորից դուրս եկա սենյակից: Մի քանի րոպեից վերադարձա և տեսա մի մեծ արջուկ՝ դրված պահարանի դիմաց: Վերցրի հեռախոսս և կարդացի.
-Ե՛կ հանդիպենք:
-Լավ, 5 րոպեից դուրս կգամ, այգում ենք հանդիպու՞մ:
-Այո՛, ես արդեն այնտեղ եմ: Ես վազելով դուրս եկա տնից և աճապարեցի դեպի այգի: Մտա ներս և ոչ մեկի չտեսա: Ես տխրեցի: Մի քանի վայրկյան էլ և ես արդեն կարտասվեի: Սակայն վայրկյաններն իմ արցունքներին չէին սպասում: Հանկարծ ինչ-որ մեկը փակեց աչքերս և շշնջաց.
Սիրում եմ քեզ, հրաշքս: Ես բացեցի աչքերս, նայեցի նրան և պատասխանեցի.
-Ես էլ քեզ եմ սիրում:
Նստեցինք և ես հարցրի.
-Ինչ- որ առիթ կա՞, որ այսօր ինձ նվերներ ես շռայլումշ: Պատասխանեց.
-Առիթն այն է, որ քեզ շատ եմ սիրում, ի դեպ մի հարց ունեի քեզ տալու:
Ասացի` հարցրու՛:
Նա ծնկի եկավ իմ առջև և մի ադամանդակուռ մատանի պարզելով դեպի ինձ՝ ասաց.
-Կամուսնանա՞ս ինձ հետ:
Պատասխանեցի.
-Իհարկե, հրաշքս:
Երկուսս միաժամանակ ոտքի կանգնեցինք, նայեցինք մեկմեկու և ժպտացինք: Նա ամուր գրկեց ինձ: Հազիվ էի զսպում արցունքներս, երջանկության արցունքներս: Այն իմ կյանքի խենթ առավոտն էր, որը կյանքում երբեք չեմ մոռանա: