Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000

SER U MIAYN SER

Тема
Խելագարվում եմ քեզ համար ու քեզ ատում եմ....
Сообщения (1)
21 July 2013 19:48
Գիշեր, լռություն, անդորր ....: Լսում եմ միայն սրտիս բարձր ճիչը, աղմուկը, աղաղակը .....: Թվում է, թե կարթնանան բոլորը և շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց, ուր բժիշկներին օգնելու համար արդեն ստիպված կասեմ գանգատներս: Բայց մի րոպե , ես չեմ կարող որևէ մեկին պատմել մտքինս, ես չեմ կարող թույլ երևալ, քանզի կընկնեմ, և բոլոր ընկերներս կլքեն ինձ, միայն նրա համար, որ վստահեցի: Սիրտս ապրում է ցավի մեջ, և ինձ միայն անհրաժեշտ է սրտի ցավից ազատվելու համար կատարվելիք վիրահատություն: Խնդրում եմ, բժիշկնե՜ր, հեռացրե՛ք սրտիս ցավը, սրտիս մեծ սերը: Ես համաձայն եմ՝ նույնիսկ սրտի վիրահատության, հեռացրե՜ք սիրտս, միայն թե չլսեմ նրա ճիչը, չզգամ նրա ցավը,,,,,,, հեռացրե՜ք ....... : Ես վախենում եմ, քանի որ գիտեմ, որ այդ սերը կարող է պատճառ դառնալ երկու ավելի մեծ հիվանդության, կարոտախտի և խելագարության: Սիրում եմ քեզ ......
Այս բառերը ամեն անգամ մտաբերում եմ, երբ նայում եմ նկարիդ և զգում եմ, որ սիրուս փոքր լճակը կաթիլ - կաթիլ լցվելով, դառնում է հսկա օվկիանոս և ես անկեղծ ասաց ամենաշատը վախենում եմ այդ օվկիանոսում խեղդվելուց, որովհետեւ մենակ եմ,,,,,,,, ,: Դու գիտես լողալ, բայց հրաժարվում ես ինձ օգնելուց, և քայլում ես ափերով, մեկ - մեկ հայացք գցելով ինձ վրա: Գիտես՝ պատահում է նաև այնպես, որ ուզում եմ պատռել նկարներդ, պատռել մեր հիշողությունները, ով գիտե, գուցե դրանով պատռվի նաև սիրտս, և գուցե հոգուս հեղափոխության շնորհիվ չորանա այն օվկիանոսը, որը կաթիլ - կաթիլ կլցվելով, դարձել է հսկայական։
Անկեղծ ասած, գալիս Է նաև պահեր, որ ինձ թվում է, թե կյանքում ամենաշատը քեզ եմ ատում: Հա՜, հա՜, մի՛ զարմանցիր, ատում եմ,,, ատում,,,,: Գուցե իրոք խելագարի տպավորություն թողնեմ, բայց ատում եմ անունդ , ստվերդ, խոսքերդ և նույնիսկ ժպիտդ, որ մնացել է միակ բանը քեզանից: Գժվել եմ,,,,,, գժվել եմ:

Ժպիտ: Կանգ առ: Մենամարտ: Ես մենակ եմ: Հայելի: Անցյալ: ժապավեն: Մկրատ: Անցյալ։ Արև:Անձրև, Արցունք: Մոլուցք: Վեճ: Վերադարձ: Սուտ: Ուշացում: Առավոտ: Ժպիտ: Կանգ առ: Մենամարտ: Ես մենակ եմ: Արյուն: Հայելի: Անցյալ...