Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000

SER U MIAYN SER

Тема
Լռությունն իմ ամենամոտ ընկերն է...♥
Сообщения (1)
21 July 2013 19:41
Մենակ եմ... Զրուցում եմ ինքս ինձ հետ... Հիշում եմ քեզ ու ևս մեկ անգամ մեղադրում ինձ, որ սիրել եմ քո նման անարժանին: Մեղադրում եմ լոկ ինձ, քանզի մեր բաժանման մեղավորը ես էի, և այն սերը, որ զգում էի քո հանդեպ: Այո՛, մեղավորը ես էի, քանզի եթե սերս այդքան մեծ չլիներ, մի գուցե չհավատայի քո անիմաստ ու կրկնվող ստերին: Որ սիրում ես, որ առանց ինձ մեկ րոպե անգամ ապրել չես կարող: Սակայն ի՞նչ, մի՞թե դու արժանի էիր այդ վեհ, մաքուր ու պարզ, բայց միևնույն ժամանակ նույնքան էլ բարդ զգացմունքին:
Իհարկե ո՛չ: Ինչպես կարող էր քո նման կեղծավորը սիրել, ինչպես կարող էր սերը այցի գալ քո նմանին: Բայց դե արդեն ուշ է, ես միայն հիմա հասկացա այդ, երբ արդեն ուշ է, երբ այրված են հետդարձի բոլոր կամուրջները, երբ չկաս դու: Այո դու չկաս, դու մեռար հենց այն նույն պահին, երբ լքեցիր ինձ` կոտրելով սիրտս, որ էլ երբեք չի վերականգնվի: Մեր բաժանումից հետո ոչ ոքի չեմ տեսել, դուրս չեմ գալիս իմ սենյակից, և այն միակը, ով հասկանում է ինձ՝լռությունն է: Այո՛, այդ օրվանից նա է իմ միակ և ամենամոտ ընկերը, ում հետ ես կիսվում եմ, ով հասկանում է ինձ: Նա դարձել է իմ միակ հարազատը, այն միակը, ով այսօր փոխարինում է քեզ: Այո՛, լռությունն իմ ամենամոտ ու ամենահարազատ ընկերն է, ով ընդունակ չէ ստելու, սիրտս կոտրելու ու հեռանալու...Լռությունն իմ ամենամոտ ընկերն է...♥