Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000

SER U MIAYN SER

Тема
Սիրել եմ քեզ ու կսիրեմ:
Сообщения (1)
21 July 2013 19:45
սիրել եմ քեզ, սիրում եմ, կսիրեմ... առանց քեզ կյանքը անիմաստ է թվում: Շնորհակալ եմ, որ չես լքել ինձ, երբ քեզ հետ վարվել եմ ամենաստոր ձևով: Շնորհակալ եմ, որ միշտ հասկանում ես ինձ: Շնորհակալ եմ, որ վստահում ու հարգում ես ինձ: Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրեցիր սիրել, ու քո շնորհիվ եղա սիրված: Շնորհակալ եմ այն բոլոր խրատների համար, որ տվել ես ինձ:
Ինձ համար ամեն ինչ արժեն այն խորհուրդները, որոնք ստացել եմ քեզնից, մինչդեռ պետք է լսեի ընկերուհիներիցս, քանի որ դրանք վերաբերում էին միմիայն աղջիկներին: Շնորհակալ եմ, որ հետևել ես ամեն քայլափոխիս, որ հանկարծ ճակատագրական սխալներ չգործեմ: Շնորհակալ եմ, որ ինձ դաստիարակել ես այն դեպքում, որ դա չէր մտնում քո պարտականումթյունների մեջ: Քո միակ պարտականությունը ինձ սիրելն ու չլքելն է: Շնորհակալ եմ, որ դու կաս, կողքիս ես:
Շնորհակալ եմ... Դու, ի՛մ իդեալական, դու, ի՛մ միակ սեր: Սիրել եմ քեզ ու կսիրեմ: