Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000

Paruyr Sevak

Тема
Բանաստեղծություններ
Сообщения (1)
8 September 2012 17:46
Դու իրական էիր, ինձ նման, դու ապրում էրի, դու` բնական: Բայց երազներս ավելի սիրեցիր, ու այնտեղ մնալը նախընտրեցիր, հիմա դու էլ նույնն ես, երազ ես, դու իրական չես, ինձ նման չես, դու չես ապրում, դու հավերժ ես, բնական չես, վերացական ես...
Տարիների մշուշը չի ծածկում քեզ, դու անգույն ես, հաստատուն, աննշմար, բայց միշտ ներկա: Առեղծված ես, անվերջ ես, ես քեզ հորինել եմ, ես քեզ իմ մտքերում ստեղծել ու իմ հետ մեծացրել եմ. ինքդ ասեցիր` մանկությունդ վերցրել եմ, թողնելով քեզ իմը, թողնելով քեզ ինձ, հիմա ուրիշ եմ, դու էլ դու չես, բայց նույնն ես, ես էլ ուրիշ չեմ, բայց փոխվել եմ, հինը չեմ, ու դու էլ առաջվանը չես, էլ չենք լինի, էլ չես խաբի...