Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000
۞۞۞"МИР АРМЯНСКОГО ПОЗИТИВА"۞۞۞
Описание
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ ..
Категория:
16 November 2012 00:46
Паруйр Севак
Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն, Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին. Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել, Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել: Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜. Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել, Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև: Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ, Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան. Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին: Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից, Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ: Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից, Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից: Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում, Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում..
В гостевой книге нет записей.
Пригласите друзей в группу, и они обязательно напишут сообщения в гостевой книге.