Haysite.am

Собери друзей вместе!
Нас уже 60.000

۞۞۞"МИР АРМЯНСКОГО ПОЗИТИВА"۞۞۞

Тема
Паруйр Севак
Сообщения (14)
16 November 2012 00:47
«Հանդիպեցինք մենք... Ճակատագի՞ր էր, աստծո կա՞մք, թե՞ չար բախտի քմահաճ խաղ... Միևնույն է, հանդիպեցի՜նք... Ես և Դու... Ես` ուրիշինը, դու` ուրիշի՜նը, Ուշացած հանդիպում, Տանջված հոգուս կրկնակի տանջա՜նք, Ցավոտ իմ սրտին` կրկնակի ցավ... Չգիտեմ օրհնե՞մ, թե՞ անիծեմ հանդիպումը այս, Ուշացա՜ծ հանդիպումը... իմ... ինչի՞ն էր պետք...»
16 November 2012 00:47
ԵՍ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ...
ԳԻՏԵՄ ՉԵՍ ԳԱԼՈՒ,
ԷԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԳԱԼ...
ԲԱՅՑ ԻՆՉՈՒ Է ԻՆՁ ԹՎՈՒՄ,
ԹԵ ԴՈՒ ԳԱԼՈՒ ԷՍ...
ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ.
ՈՉ ՄԻ ԲԱՆ ՔԵԶՆԻՑ ՉԵՄ
ԱԿՆԿԱԼՈՒՄ,
ԵՍ ՔԵԹ ՄԵԿ ԱՆԳԱՄ,
ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄԻԱՅՆ ԿՈՂՔԻՍ
ՔԵԶ ԶԳԱԼ,
ՔԵԶ ՀԵՏ ՍՈՒՐՃ ԽՄԵԼ,
ԵՎ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՌ
ՔԵԶ ՀԵՏ
ԽՈՍԵԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ...
ԻՆՁ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ԴՈՒ, ՄԻ ՕՐ
ՀԱՆԿԱՐԾ,
ԹՈՂԱԾ ԱՄԵՆ ԻՆՉ, ԹՈՂԱԾ
ԱՄԵՆՔԻՆ,
ՎԵՐ ԵՍ ԿԵՆԱԼՈՒ ՈՒ ԻՆՁ ՄՈՏ
ԳԱԼՈՒ...
ԳԱԼՈՒ ԵՍ ԱՍԵՍ ԽՈՍՔԵՐԸ ԱՅՆ
ԹԱՆԿ,
ՈՐ ՔՈ ԲԵՐԱՆԻՑ ԵՍ ՇԱՏ ԵՄ
ԼՍԵԼ,
ԲԱՅՑ ՀԻՄԱ ԴՐԱՆՔ ԻՄ
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՂՈՏ ԵՆ ԱՅՆՊԵՍ,
ԻՆՉՊԵՍ ՍԵՂԱՆԻՍ ԴՐՎԱԾ ԱՅՍ
ՄՈՄԸ,
ՈՐԸ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ
ՃԻԳԵՐՆ Է
ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՀԱՄԱՌ,
ՍԻՐՈՒԴ ՀՈՒՇԵՐՆ ԷԼ ԵՆ ՆՄԱՆ
ԱՅՍ ՄՈՄԻՆ,
ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԱՐԵԼ...
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԱՌՎԵ~Լ,
ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՈՒՅՍ ՏԱԼ ԻՄ
ՍՐՏԻ~Ն,ՄՏՔԻ~Ն,
ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՒՂՈՒՆ.
ԵՍ ՔԵԶ ԵՄ ՍՊԱՍՈՒՄ,
ՍՊԱՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՊԱՏՄԵՄ
ԱՅՆ ԱՄԵՆԸ,
ԻՆՉ ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵՑ
ԻՆՁ ՀԵՏ,
ԻՍԿ ԻՆՁ ՀԵՏ, ԻՐՈՔ ՇԱՏ ԲԱՆ
ԿԱՏԱՐՎԵՑ,
ԵՍ ՓՈԹՈՐԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՎ
ԱՆՑԱ,
ԽԵՂԴՎԵԼՈՒՑ ՓՐԿՎԵՑԻ ՇԱՏ
ՀԱՃԱԽ,
ԻՍԿ ՀԻՄԱ ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ,
ԱՐԴԵՆ ԽԱՂԱՂ ԵՄ...
ԱՐԻ ՈՐ ՊԱՏՄԵՄ ԻՄ
ԱՌԱՍՊԵԼԸ.
ԳԻՏԵՍ ԻՆՉՊԻՍԻՆ Է ՀԻՄԱ
ՎԻՃԱԿՍ.
ԵՍ ՇԱՏ ԽԱՂԱՂ ԵՄ ՈՒ ՇԱՏ ԵՄ
ՆՄԱՆ
ՓՈԹՈՐԿԻՑ ՀԵՏՈ
ՀԱՆԴԱՐՏՎՈՂ ԾՈՎԻՆ,
ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ,
ՄԻ ԿՈՂՄ ԵՄ ՆԵՏԵԼ ՃՆՇՈՂ
ԱՄԵՆ ԲԱՆ,
ԱՐՁԱԿԵԼ ԵՄ ԲՈԼՈՐ ՍԱՆՁԵՐԸ
ՀՈԳՈՒՍ,
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՏՎԵԼ
ՀՈՒՅԶԵՐԻՍ,
ԶԳԱՑՄՈՒՆՔՆ Է ԱՆԶՈՒ~ՍՊ
ՀՈՐԴՈՒՄ ԻՄ ՄԻՋԻՑ,
ԵՍ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ,
ԳԻՏԵՄ, ՈՒԶՈՒՄ ԵՍ ԳԱԼ ,
ԲԱՅՑ ԷԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ,
ՍԱԿԱՅՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԵՍ
ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ..
16 November 2012 00:48
ՈՒ ես հասկացա կյանքում մի
պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու
ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես
ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում
մեկին,
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է
լինում
Թե ինչպես կարող են քնքշորեն
սիրել
Եվ անմնացորդ ինչպես
նվիրվել…
“Սիրիր, որ սիրվես” իզուր չէ
ասված
Իզուր չի ասել ամենազոր
Աստված,
Որ քեզ սիրողից երես մի
դարձնի
Կյանքը քեզ նույն կերպ
կպատասխանի:
Երբ հետո սիրես էլ քեզ չեն
սիրի,
Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
Երես կդարձնեն նույն հենց քեզ
նման
Եվ խաբկանքներ քեզ միայն
կմնան:
Եվ այդ ժամանակ շատ ուշ
կլինի,
Երբ որ իմանաս սերն ինչ գույն
ունի…
16 November 2012 00:48
՞նչ էս գազազում, իմ վիրավոր սիրտ,
Որ գազազում էս, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամբով կնթանա,
Դու խեղճ, դու անզոր, ի՞նչ պիտի անես:

Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ.-
Սիրտ իմ, գազազիս, ի՞նչ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:

Մարդ ծնած օրից գերեզմանի հետ
Շղթայված է պիրկ, ուր էլ որ երթա.-
Սիրտ իմ, գազազիս, ի՞նչ պիտի անես,
Ո՞ւր պիտի թռնիս` թևերդ շղթա:

Տոկա, համբերիր, իմ վիրավոր սիրտ,
Վճիտ հայացքով աշխարհին նայիր.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է ~յ վիրավոր սիրտ, ու մի գազազիր..
16 November 2012 00:48
Ւ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…
“Սիրիր, որ սիրվես” իզուր չէ ասված
Իզուր չի ասել ամենազոր Աստված,
Որ քեզ սիրողից երես մի դարձնի
Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:
Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,
Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
Երես կդարձնեն նույն հենց քեզ նման
Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:
Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,
Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի
16 November 2012 00:49
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
Ուրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
Ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և - թա՜ց վարտիքով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:
16 November 2012 00:50
Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,

Իմ փշրված հոգուս կսկիծ դու ցավոտ,

Ոչ իմ արշալույսն է արշալույս՝

Մառախլապատ , թանձրացած այնպես,

Ոչ էլ գիշերս , գիշերվա նման՝փոթորկ և հեղեղ հոգնած կոպերիս...

Եվ այս ամենի մեղսակիցն ես ՝ Դու...

Դու, որ հավաքեցիր ու տարար քեզ հետ

Իմ արշալույսի ծլարձակ սերմը,

Աչքերիս վառ , լուսաշող փայլը,

Սրտիս թողնելով մորմոք քողարկված,

Հոգուս՝ մի թաս թույնով խտացված:

Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,

Այս ինչ արեցի՜ր...Կյանքիս ծիլն՝ արմատախիլ,

Հավատքս՝ խարխուլ, ողջ էությունս՝ ավերյալ...

Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,

Իմ քրքված հոգուս կսկիծ ու խորով:

Այս ինչ արեցի՜ր...

Կարոտս, կարոտիդ, կարոտ թողեցիր...

Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,

Իմ փշրված հոգուս կսկիծ դու ցավոտ,

Ոչ իմ արշալույսն է արշալույս՝

Մառախլապատ , թանձրացած այնպես,

Ոչ էլ գիշերս , գիշերվա նման՝փոթորկ և հեղեղ հոգնած կոպերիս...

Եվ այս ամենի մեղսակիցն ես ՝ Դու...

Դու, որ հավաքեցիր ու տարար քեզ հետ

Իմ արշալույսի ծլարձակ սերմը,

Աչքերիս վառ , լուսաշող փայլը,

Սրտիս թողնելով մորմոք քողարկված,

Հոգուս՝ մի թաս թույնով խտացված:

Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,

Այս ինչ արեցի՜ր...Կյանքիս ծիլն՝ արմատախիլ,

Հավատքս՝ խարխուլ, ողջ էությունս՝ ավերյալ...

Անհույս իմ հույսի անհատակ կարոտ,

Իմ քրքված հոգուս կսկիծ ու խորով:

Այս ինչ արեցի՜ր...

Կարոտս, կարոտիդ, կարոտ թողեցիր...

18:44

18:44
16 November 2012 00:50
Ես հեռանում եմ, որ մենակ մնամ,
Ես հեռանում եմ, որ չխենթանամ,
Հոգի տանջող այս «սեր» կոչվածից ես չկուրանամ,
Իմ իսկ ձեռքերով կերտած աշխարհից որ ես վերանամ…

Ես հեռանում եմ, որ չմահանամ,
Որ իմ սիրո խուլ անդունդներում ես չխորանամ,
Որ էլ չարտասվեմ, որ էլ չմրսեմ,
Քեզ հետ լինելով որ մենակ չզգամ…

Ես հեռանում եմ, որ քեզ մոռանամ,
Որ քո պատկերից ես էլ չարբենամ,
Որ չսկսվածը ես կիսատ թողնեմ,
Որ ամբողջ կյանքում քեզ բարի հիշեմ
Ու ամեն դեպքում քեզ չմոռանամ…

Ես հեռանում եմ, որ… քեզ հետ մնամ..
16 November 2012 00:51
Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն,

Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին.

Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել,

Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել:

Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին

Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜.

Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել,

Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև:

Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ,

Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան.

Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ

Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին:

Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից,

Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ:

Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից,

Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից:

Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում,

Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում...
16 November 2012 00:51
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր։ Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։ Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու... որ դու նման լինես իմ երազին։ Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. «Տղան հասավ իր մուրազին, Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։ Հեքիաթն, այո, միտքըս ընկավ... Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ. Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է... Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։ Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում, Ցած է ընկնում երեք խնձոր- Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին... Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ...
1 - 10 из 14