Բջջային տարբերակ
Մանրամասն wap.haysite.am-ի մասին
wap.haysite.am-ը դա Haysite.am-ի Բջջային տարբերկան է, որը կարելի է օգտագործել հենց բջջային հեռախոսից: Wap ծառայությունների հիմնական տարբերությունը դա պատկերների ծավալների փոքրացումն է և հարմարեցումը ցածր կետայնության պայմաններում: Եթե ձեքի տակ չկա համակարգիչ, կարող եք օգտագործել բջջային տարբերակը: wap.haysite.am-ի օգնությամբ կարող եք կարդալ հաղորդագրությունները և պատասխանել դրանց, նայել նկարները, գտնել նոր ընկերներ և այլն: Նաև կարող եք օգտագործել wap.haysite.am-ը բնության գրկում, ավտոբուսում, գնացքում և այլ ցանկացած վայրում, որտեղ չկա հասանելի համակարգիչ:
Ինչպե՞ս օգտվել wap.haysite.am-ից:
Եթե ձեռքի տակ չկա ինտերնետ, ապա կարող եք շփվել ընկերների հետ բջջային հեռախոսից: Բջջային Haysite-ից օգտվելու համար, կատարեք ինտերնետի կարգավորումները հեռախոսում, ապա հեռախոսի դիտարկիչում հավաքեք wap.haysite.am հասցեն և սպասեք, մինչ էջը կբացվի:
Ինչպե՞ս կարգավորել հեռախոսը:
wap.haysite.am-ը օգտագործելու համար պետք է ունենաք բջջային հեռախոս, որը աջակցում է WAP (էլ ավելի լավ, եթե այն աջակցում է WAP-GPRS): WAP տարբերակը բջջային հեռախոսի համար միևնույնն է, ինչ ինտեերնետը համակարգչի համար, բոլոր նոր բջջային հեռախոսները աջակցում են այս ֆունկցիան: Համոզվեք, որ Ձեր հեռախոսը աջակցում է WAP, որ հեռախոսի դիտարկիչը աջակցում է JavaScript և նրանում, որ այդ ծառայությունը մատուցվում է Ձեր օպերատորի կողմից: Եթե ինտերնետ ծառայությունը ակտիվացված չէ, ապա դիմեք Ձեր օպերատորի հաճախորդների սպասարկման կենտրոն:
Ծառայությունը բացարձակ անվճար է!
Haysite.am-ը որևէ գումար չի գանձում wap.haysite.am-ից օգտվելու համար: Դուք վճարում եք միայն Ձեր օպերատորի վարձը: WAP տարբերակի օգտագործման վարձը կախված է օպերատորի սահմանած սակագնային պլանից:
Հայերեն