Անվտանգություն

Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է Haysite կայքի օգտագործման վրա:

Անձնական տեղեկությունները, որոնք Դուք տրամադրում եք կայքի ադմինիստրացիային:

Ընկերության կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը: Անձնական տեղեկությունները պետք են, որպեսզի Ձեր ծանոթները կարողանան Ձեզ գտնել մեր կայքում: Գրանցման ժամանակ պարտադիր պետք է նշեք Ձեր անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, երկիրը, շրջանը/նահանգը և քաղաքը: Եթե Դուք ցանկանում եք գրանցվել, ապա պետք է ներկայացնեք այդ տեղեկությունները:

Անձնական տեղեկություն: Կայքում օգտվողների գաղտնաբառերը պահվում են կոդավորված և ոչ մի տեղեկություն չի փոխանցվում երրորդ կողմի: Ձեր անունը, ազգանունը, լոգինը և գլխավոր լուսանկարը հասանելի կլինեն բոլոր օգտվողներին, ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված: Հնարավոր է նաև Ձեր տվյալները հասանելի լինեն փնտրողական համակարգերում, իսկ մնացած ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի միայն գրանցված օգտվողներին:
Լուսանկարի վերբեռնումը պարտադիր չէ, օգտվողը իրավունք ունի հրաժարվել լուսանկարի վերբեռնումից:

Հաշվեհամարի ջնջում: Ցանկացած օգտվող իրավունք ունի ջնջել իր հաշվեհամարը: Դրա համար պետք է անցնեք կարգավորումների "Ջնջել հաշվեհամարը" կետին և հետևել ցուցումներին:

Գաղտնիությունը

Haysite.am-ը կայք է, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն շփվել և փոխանակվել անձնական տեղեկություններով: Գաղտնիության մեր քաղաքականությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր օգտվողի ընտրել կարգավորումներ, որոնց օգնությամբ, ըստ ցանկության, կարող եք սահմանափակել մուտքը Ձեր անձնական տվյալներին: Իմացեք ավելին, թե ինչպես կարելի է ղեկավարել մուտքի կարգավորումները Ձեր էջում:

Գաղտնիության ղեկավարում

Ձեր պրոֆիլը դիտելու սահմանափակումները: Եթե օգտվողը չի ցանկանում, որ իր էջը այցելեն այլ օգտվողներ, ապա կարող է սահմանափակել այն մարդկանց թիվը, որոնք կկարողանան դիտել իր էջը: Այս դեպքում անձնական տեղեկությունները հասանելի կլինեն միայն ընկերներին, մյուսներին հասանելի կլինի միայն Ձեր անունը, ազգանունը և լուսանկարը:

Սև ցուցակ:

Կարող եք սև ցուցակ տեղափոխել ցանկացած օգտվողի, որը ըստ Ձեզ, չպետք է մուտք գործի Ձեր էջ: Մյուսները և ընկերները կարող են դիտել Ձեր էջը առանց սահմանափակումների: